-
08.09.2015|
11:10
Սեպտեմբերի 3-6-ին Հայաստանում անցկացվեցին «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Սեպտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում տեղի կունենա զորավարժությունների կրակային փուլը, իսկ հոկտեմբերի սկզբին կկազմակերպվի ևս մեկ` «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունը` արդեն ՀԱՊԿ շրջանակներում:
-
08.09.2015|
11:09
Թուրքիայի հարավ-արևելքում զինյալների տեղադրած մերձճանապարհային ականի պայթյունի հետևանքով զոհվել է 16 թուրք զինծառայող:
-
08.09.2015|
11:08
Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ աշխատանքային այցի շրջանակներում Նովոօգարյովոյում հանդիպել է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
-
08.09.2015|
11:06
ՌԴ էներգետիկայի ու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունները համաձայնագիր են ստորագրել Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի փոփոխության մասին։ Համաձայն փաստաթղթի, Հայաստան մտնող 1000 խմ գազի գինը 189 դոլարից կդառնա 165 դոլար:
-
08.09.2015|
11:06
ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար, խորհրդական Դիրկ Լորենցի և պատվիրակության քաղաքական հարցերով նորանշանակ պատասխանատու Անդրեա Խալուպովայի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը և միջադեպերի մանրամասները:
-
08.09.2015|
11:04
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը առաջարկել է նոր քառակողմ բանակցություններ` ՈՒկրաինայի արևելքի իրադրության շուրջ:
-
08.09.2015|
11:03
Սեպտեմբերի 8-ին Փարիզում կայանալիք Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ բռնությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Փարիզ:
-
08.09.2015|
00:34
Սեպտեմբերի 5-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ռուսաստանը և ես» հաղորդաշարի շրջանակում հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Աննա Սոուսին ի թիվս հետխորհրդային տարածքի այլ նախագահների ու վարչապետերի, որ այլևս չեն պաշտոնավարում:
-
08.09.2015|
00:21
Սահմանադրական բարեփոխումների «ցավը» Ղարաբաղին էլ է պատել: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Արցախի իշխանությունը պատրաստվում է այդ մասին առաջիկայում հայտարարությամբ հանդես գալու:
-
08.09.2015|
00:19
թե Արփինե Հովհաննիսյանին նախարար նշանակելու «ոդիսականը» ուշագրավ մանրամասներ է ջրի երես հանում: